Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում «Իսլամական համերաշխության տարի 2017. Միջկրոնական և միջմշակութային երկխոսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցում է նաև Իլհամ Ալիևը: Այս առնչությամբ պարսկերեն հեղինակավոր «Kayhan» օրաթերթը բավականին ուշագրավ մեկնաբանություն է հրապարակել՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի իշխանությունների՝ իսլամական աշխարհի հետ անկեղծ հարաբերվելու հայտարարությունները:
Ըստ իրանական աղբյուրի՝ Բաքվում անցկացվող այսօրվա համաժողովն էլ ադրբեջանական ոճով և Իսրայելի շահերը սպասարկող հերթական միջոցառումն է:
Այն դեպքում, երբ Բաքվի կողմից իսլամական համերաշխության հռչակված տարում քանդվել են մզկիթներ, կրոնական գործիչների նկատմամբ շարունակվել են բռնաճնշումները, որոնց արդյունքում ներկայում 150 ավել շիա հոգևորական ու կրոնական գործիչ է գտնվում Ադրբեջանի բանտերում, Ադրբեջանը որևէ իրավասություն չունի նման միջոցառում կազմակերպելու: