Այսօր ադրբեջանական լրատվական կայքերից մեկում տեղ է գտել Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերլուծող ծավալուն մի հրապարակում։ Չնայած հայ-իրանական հարաբերությունների խաթարման ուղղությամբ ներդրած բազմաթիվ ջանքերին, ադրբեջանցիներն իրենց այլևս անզոր են զգում։ Մեջբերում եմ հրապարակումից․
«Իրականում Իրանի և Հայաստանի սերտ հարաբերություններն այլևս քննարկման թեմա չեն։ Նույնիսկ բանը հասել է այնտեղ, որ սկսել է բացահայտորեն դրսևորվել Իրանի որոշ շրջանակների՝ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման նպատակի քողի տակ միջուկային և հրթիռային ծրագրերի առչնչությամբ կիրառվող պատժամիջոցներից խուսափելու, նույնիսկ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ճնշումներ բանեցնելու հարցերում Հայաստանի և հայկական լոբբիի հնարավորություններից օգտվելու ցանկությունը։
Հայաստանում Իրանի դեսպան Ս. Ք. Սաջադիի՝ Արևելյան և Արևմտյան Ատրպատականներ, Արդաբիլ և Գիլան նահանգներ կատարած այցերը, նահանգապետերի և տեղի արդյունաբերության, առևտրի և հանքարդյունաբերության պալատներներում զանազան հանդիպումներ անցկացնելը, ինչպես նաև Արևելյան Ատրպատական նահանգի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության զարգացման ուղիների ուսումնասիրության թեմայով նոյեմբերի 12—ին Թավրիզ քաղաքում հավաք կազմակերպելը հենց նշված նպատակի իրականացման համար ձեռնարկված քայլերից մեկն է։
Այս իրողությունների արդյունքն այն է, որ իրանական «Ղանուն» օրաթերթը Իրանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունները և համագործակցությունը ներկայացնում է որպես քաղաքակրթությունների և կրոնների գեղեցիկ երկխոսության օր: