Իրաքյան Քրդստանի Սուլեյմանի նահանգի նահանգապետ Հավ Ալ Աբուբաքիրը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ցուցարարներին դրսևորել զսպվածություն և չգնալ արյունահեղության:


« Ցուցարարները պետք է խաղաղ և իրավական միջոցներով հասնեն իրենց պահանջների կատարմանը, դա ընտրությունների միջոցով է: Քրդերի ձեռքով կրկին քրդերի արյուն չպետք է թափվի: Քրդի արյունը շատ ավելի թանկ է, քանի խորհրդարանի անդամի , կառավարության անդամի, երկրի նախագահի պաշտոնները »,- ասել է նահանգապետը:
Նա միասնության կոչ անելով ասել է. « Հիշենք հոկտեմբերյան իրադարձությունները, երբ մեր ոչ միասնական լինելու պատճառով կորցրեցինք վիճելի տարածքները»:


Սուլեյմանին հանդիսանում է «Գորան» և «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցությունների , այսպես ասած՝ ամրոցը: Նահանգապետը հենց «Գորան» շարժման ներկայացուցիչն է : Նա իր խոսքում հիշատակել է նաև սեփական կուսակցությունը. « Քրդստանի ժողովուրդը շատ ավելի կարևոր է , քան ցանկացած կուսակցություն, նույնիսկ այն կուսակցությունը, որը ներկայացնում ես և որը ինձ առաջադրել է այս պաշտոնին»:
Նշեմ, որ ցուցարարների պահանջը հիմնականում սոցիալական բնույթի է, ինչպես նաև կոռուպիցիայի դեմ պայքարի պայմանների խստացումը:

 

Կարեն Հովհաննիսյան