Այն հանգամանքը, որ վերջին մի քանի տարիների աշխարհի «տաք» կետերի առաջատարը Սիրիան է, դա, ըստ էության, քննարկան ենթակա չէ: Վերջին օրերում կատարվող գործընթացներն Սիրիան դարձյալ բերցին լրատվականների ուշադրության էպիկենտրոն:
Սիրիայի արևելյան շրջաններում`Եփրատի ափին դեկտեմբերի 13-ին լարված իրավիճակ է ստեղծվել ամերիկյան ռուսական օդուժի միջև: Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել են միաժամանակ Պենտագոնը և ՌԴ ՊՆ-ն` ներկայացնելով տարբեր մանրամասներ:
Արևմտյան կոալիցիայի կողմից վերահսկվող տարածքում ամերիկյան Ֆ-22 կործանիչները հայտնաբերել են ՌԴ ԶՈւ երկու Սու-25-երի: Ռուսական օդանավերի ուղղությամբ զգուշացնող կրակ է բացվել:
Միջադեպի պահին Ռուսաստանը և ԱՄՆ-ն կապի մեջ են եղել այն ալիքով, որը նախատեսված է կոնֆլիկտները կանխելու համար: ԱՄՆ զինծառայողներն անմիջապես զանգել են այդ ալիքով` ռուս օդաչուներին ասելու, որ նրանք պետք է հեռանան այդ տարածքից: ՌԴ ՊՆ-ն հերքում է, թե իր օդանավերը թռել են Եփրատի արևելյան ափի երկայնքով` պնդելով, որ դրանք թռիչք են իրականցրել գետի արևմտյան ափին` ուղեկցելով դեպի Մայադին քաղաք շարժվող եւ հումանիտար բեռ տեղափոխող ավտոշարասյանը:
Ամերիկյան կողմի պնդմամբ` ԱՄՆ կոնտինգենտը Սիրիայում են գտնվում ոչ թե ռուսների կամ սիրիացիների դեմ պայքարելու համար, այլ իսլամական խմբավորումներին հարված հասցնելու, միաժամանակ նշվում է, որ եթե ինչ-որ մեկը կսպառնա կոալիցիային կամ նրա դաշնակիցներին անկախ նրանից դա կլինի օդում, թե ցամաքում` դա կկանխվի իրենց կողմից:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտարարել է, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, չնայած ԴԱԻՇ-ին ամբողջությամբ ջաղջախելու ցանկության շուրջ հայտարարությանը, շարունակում է համագործակցել Սիրիայում ահաբեկիչներից մնացած խմբերի հետ: Տեղի բնակչության խոսքերով` արդեն կես տարուց ավելի կոալիցիան կիրառում է ճամբարը որպես սիրիական տարբեր շրջաններից եկող զինյալների պատրաստության բազա:
Ըստ տեղեկությունների`այժմ այնտեղ կենտրոնացած է Ռաքքայից, Դեր Զորից, Աբու Քեմալից և Եփրատի արևելյան տարածաշրջաններից ժամանած 750 հոգանոց ահաբեկիչներից կազմված խումբ: Խմբավորման կորիզը կազմում են ԴԱԻՇ-ի ավելի քան 400 ներկայացուցիչներ, որոնք ԱՄՆ-ի օգնությամբ անխոչընդոտ դուրս են եկել Ռաքքայից նոյեմբեր ամսին: Սպասվում է, որ այնուհետև զինյալները կտեղափոխվեն Սիրիայի հարավ՝ կառավարական զորքերի հետ կռվելու նպատակով:
Կատարվածը վկայում է այն մասին, որ չնայած այն տեսությանը, թե Սիրիայում ռուսական կոնտինգենտը հեռանում է և պատերազմական գործողություններն արդեն ավարտված են, այդքան էլ այդպես չէ:
Իրականում Սիրիայում տեսնում ենք աշխարհաքաղաքական շահերի բախման դասական օրինակ, երբ երկու կողմերն էլ խոսում են իրենց «խաղաղապահ դերի և տեղացիների անվտանգության գերկարևորության» մասին, սակայն դեպքերի զանգացումները փաստում են այլ բան: Եվ ՌԴ-ն և ԱՄՆ-ը մերձավորարևելյան այդ կարևոր ստրատեգիական դիրք ունեցող պետության տարածքում փորձում են իրենց առաջիկա գեոստրատեգիկ դիրքն ամրապնդեն և ամեն մի սանտիմետրում դիրքավերվելու համար պատրաստ են անգամ միմյանց դեմ բացահայտ ագրեսիա կիրառել:
Խաղաղարարի դիմակի տակ պետական շահի դրսևորումը քաղաքականության մեջ դարերով եկած ավանդույթ է, երբ որոշակի հետաքրքրության և շահագրգռվածոթյան պատճառով խեղվում են մի ողջ ժողովրդի կացությաձև: