Մեկը պետության հաշվին հեռախոսով մի քանի միլիոնի խոսում է, ասում է՝ հեռախոսն է փչացած եղել, կամ իբր սխալ հաշվարկ է տեղի ունեցել: Էն մյուսը անչափահաս երեխաների, հատկապես՝ աղջիկ երեխաների մասին էշություն է դուրս տալիս, հետո ասում է՝ շփոթմունք է եղել:

 

Էն մեկն էլ աղքատների մասին է ավել-պակաս խոսում, հետո ասում է՝ իրեն սխալ են հասկացել, ու էդպես շարունակ: Ես չեմ հասկանում՝ պաշտոնյաների համար դժվա՞ր է սեփական սխալները խոստովանելը:

 

Ամեն կռուտիտի կդիմեն, բայց մի հատ իրենց սխալը չեն ընդունի: Հետո էլ զարմանում են, որ հասարակությունն իրենց չի վստահում: