«Թանկացումը չի վնասի աղքատին, քանի որ նա ինքն է խուսափելու թանկացած ապրանքներից». - այս մասին, ըստ մամուլի՝ ասել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ըստ Հ. Հակոբյանի՝ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն եւ առևտուր չեն անում, ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թա՞նկ են, թե՞ էժան:
- Պարոն Հակոբյան, եթե իրոք այդպիսի բան եք ասել՝ ի գիտություն տեղեկացնեմ Ձեզ, որ աղքատն էլ ավելի կաղքատանա, իսկ հարուստները գրեթե չեն զգա թանկացման ազդեցությունն իրենց ամենօրյա կյանքի վրա:
Ձեր այսօրինակ «կուռ» տրամաբանությամբ, ստացվում է, որ եթե ջուրը թանկանա՝ մարդիկ այլևս ջուր չպե՞տք է խմեն:
Արթուր Եղիազարյան