Ցավով տեղեկացա ՄՕԿ-որոշման մասին՝ Ռուսաստանի Դաշնության մարզիկներին զրկել Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։ Փաստորեն՝ ռուսները կարող են մասնակցել միայն օլիմպիական դրոշի ներքո, և մեդալների արժանանալու դեպքում նույնիսկ չի հնչելու օրհներգը:
Ինչ խոսք, հակադոպինգային պայքարը միարժեքորեն ողջունելի է, բայց նման ծայրահեղ խիստ որոշումը հավասարազոր է ռուսական ձմեռային սպորտաձևերին և մարզիկներին «մահացու» հարված հասցնելուն։ Այո, ես 2 ձեռքով կողմ եմ, որ Վիտալի Մուտկոյին ցմահ զրկել են օլիմպիադաներին մասնակցելուց, կողմ եմ, որ դոպինգ օգտագործած մասնակիցներին զրկել են խաղերից և հետ վերցրել մեդալները, բայց մի ամբողջ հավաքականի զրկել լիիրավ մասնակցությունից, ճիշտ չէ։
Օրինակ՝ ինչ մեղավոր են գեղասահորդները կամ հոկեյիստները... Իմ կարծիքով՝ ՄՕԿ-ի այս որոշումը խիստ ընդգծված քաղաքական ենթատեքստ ունի։ Եթե չեմ սխալվում, 1980-ական թթ․ հետո կլինի մի նախադեպ, երբ մի ողջ ազգային հավաքական փաստացի զրկվում է լիարժեք մասնակցելու օլիմպիական խաղերին: Բնավ չէի ցանկանա, որ սպորտը, օլիմպիական խաղերը կրկին ներքաշվեին Սառը պատերազմի խորխորատներ