Ուշադիր հետևում եմ Թուրքիայի նախագահի հայտարարություններին և լավ բան չեմ նկատում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թրամփի քայլը՝ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանաությունը տեղափոխել այնտեղ, Էրդողանի կողմից դիտարկվում է անարգանք մնացած կրոնների նկատմամբ:
Էրդողանը հպանցիկ նաև ասում է, որ այս գործընթացից կտուժի ահաբեկչության դեմ միասնական պայքարը, ինչպես նաև հասկացնում է, որ Թուրքիան Պաղեստինի կողմն է, և , որ ԱՄՆ-ն և Թուրքիան կարող են հայտնվել բարիկադների հակառակ կողմերում: