Այս օրերիին Ռուսաստանում տեղի է ունենում մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որի հիմնական նպատակը Կասպից ծովի իրավական կարգավիճակին առնչվող հարցերի քննարկումն էր, որն ի հայտ է եկել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
Մերձկասպյան 5 երկրներին բազմաթիվ հանդիպումներից հետո դեռ չի հաջողվել ծովի կարգավիճակի հարցում ձևակերպել այն խնդիրը, որը բոլոր կողմերի համար քննարկման առարկա կհանդիսանա, այսինքն՝ մի դեպքում Ռուսաստանն ու Ղազախստանն են մի ձևաչափով համագործակցում, մյուս դեպքում՝ ՌԴ-ն, Ղազախստանը և Ադրբեջանը և այլն:
Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցում Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը կարծես թե ընդհանուր հայտարարի եկել են, այժմ պետք է առանձին-առանձին բանակցեն Իրանն ու Ադրբեջանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը և Իրանն ու Թուրքմենստանը:
Այդ համատեքստում թերևս լուրջ տարաձայնություններն ունեն Իրանն ու Ադրբեջանը, որոնք կապված են ինչպես սահմանազատման, հանքավայրերի, այնպես էլ էկոլոգիական խնդիրների հետ:
Թեև պետք է նշել, որ ժամանակ առ ժամանակ լարվածություն է առաջանում նաև Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև: