Այս նկարը համացանցում ստացավ բավականին դրական արձագանքներ ու մեծ թվով ընթերցողների ուշադրությունը գրավեց։ Գրվեցին բազմաթիվ մեկնաբանություններ, եղան նույնիսկ հումորայինները, բայց դրանց մեջ առանձնացավ մի մանկաբույժի գրառումը, ով ուշադիր զննելով աղջնակին գրեց.
«Ինձ թվո՞ւմ է, թե երեխայի աչքերն ունեն դեղին երանգ։ Բացառված չէ, որ դրանք կարող են լինել պարզապես լուսանկարի որակից։ Բայց եթե դա լուսանկարից չէ, ապա ես մտավախություն ունեմ, որ փոքրիկ լուրջ հիվանդ է։ Ուշադրություն դարձրեք իմ ասածներին և երեխային ուշադիր զննեք, եթե նրա աչքերի և մաշկի վրա դեղնավուն երանգ եք տեսնում, ապա անհապաղ դիմեք բժշկի։ Կարող է նաև որ ես սխալվում եմ»:
Ուշադիր հայրիկը որոշեց լսել մանկաբույժին և նորածնին տարավ բժշկի։ Պարզվեց, որ երեխայի մոտ դեղնախտ է։
Տեսնում եք, որ համացանցի պատահական մեկնաբանությունը որքան ճակատագրական եղավ փոքրիկի համար։ Ճիշտ է հիվանդությունը մահացու չէ, բայց այնուամենայնիվ այն չբուժելու դեպքում հետևանքները կարող են շատ ծանր լինել։