12-ամյա աֆրիկացի այս տղան ծնվել է ոտքերի սխալ զարգացմամբ։ Ամբողջ աշխարհն էր նրա վիրահատության համար գումար հավաքում։
Բարեբախտաբար վիրահատական միջամտությունը բարեհաջող ավարտվեց։ « Առաջ անցորդները նայում էին և ինձ անվանում հաշմանդամ։ Բայց հիմա նրանք ինձ այլ կերպ կնայեն»,- ասել է երջանիկ երեխան։
Նա ծնված օրվանից ուներ այդ խնդիրը,բայց գտնվեցին բարի մարդիկ, ովքեր որոշեցին նրան քայլելու հնարավորություն տալ։ Հիմա նա արդեն ապաքինվում է և շուտով կկարողանա լիարժեք մարդու պես շարժվել։