Հայաստանում արդեն աճեցվում է բրոկոլի, ուստի հայտնվել է մեր շուկայում, և պետք է դրանից օգտվել:

Այս հրաշագործ կաղամբը լի է վիտամիններով, իսկ վիտամին C-ն 2,5 անգամ գերազանցում է նարնջինը:

Այդ գանձը պահպանելու համար հարկավոր է բրոկոլին ճիշտ պատրաստել: Այն պետք է գցել եռացող աղով ջրի մեջ ու եփել 4-5 րոպեից ոչ ավելին:

Համեղ չէ, գիտեմ)) Համ տալու համար խորհուրդ եմ տալիս պատրաստելուց հետո քերել պարմեզան կամ մեր լոռին: Պանրին շատ լավ է սազում:

Հատկապես խորհուրդ կտայի մամաներին պատրաստել երեխաների համար: Ընտիր է նաև սննդակարգին հետևողների համար: