Եմ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը Հայաստանի շարքային քաղաքացուն ոչինչ չտվող և նրա կյանքում ոչինչ չփոխող երևույթ է:
Եվրոմիության անդամ հանդիսացող արևելյան Եվրոպայի երկրներն էլ, մեծ հաշվով, Հայաստանից շատ առաջ չեն:
ԵՄ-ն դա Գերմանիան է, Ֆրանսիան է, մի փոքր Բելգիան, Իտալիան, ավելի քիչ Իսպանիան, Նիդերլանդները, Ավստրիան և Շվեդիան: Լեհերն են փորձում ինչ-որ բան անել: Իսկ մնացածը ուղղակի սպառման և էժան ռեսուրսի շուկա են ԵՄ հիմնական դերակատարների համար:
Այնպես որ Հայաստանի տնտեսությանն էլ, մեծ հաշվով, առանձնակի ոչինչ չտվող երևույթ է: Մեզանից միայն բնական ռեսուրսներն են նրանց պետք:
Անվտանգության առումով էլ Եվրոպան պաշտպանության կարիք ունի, էլ ուր մնաց Հայաստանին պաշտպանի: Այնպես որ, այս հարցում էլ ոչինչ չի տալու:
Տարօրինակ կհնչի, բայց առանց վիզայի Եվրոպա մեկնելու թույլտվությունը ավելի շուտ շարքային քաղաքացիների առաջ դռները կփակի, այլ ոչ թե կբացի: Հատկապես առողջական խնդիրներ ունեցողների համար: Ովքեր իրենց կյանքը փրկելու համար Եվրոպա են գալիս:
Հայաստանի մեծահարուստները և քաղաքական վերնախավը եվրոպական տարբեր երկրների անձնագրեր և Եվրոպայում տարբեր բիզնեսներ վաղուց ունեն: Այնպես որ, այս համաձայնագիրը «ընտրյալների» համար է:
Կարծում եմ, որ ինչպես Ռուսաստան-Թուրքիա փոխադարձ պատժամիջոցների ժամանակ Հայաստանը դարձավ տարանցիկ տնտեսական կամուրջ, այդպես էլ Ռուսաստան-Եմ պարագայում են փորձելու նույնը անել:
Իրականում Հայաստանի ուժեղ տնտեսությունը ԵՄ-ի շահերից է բխում: Ինչքան ուժեղ կլինի Հայաստանի տնտեսությունը, այնքան ինքնիշխան կլինի նա: Իսկ հզոր տնտեսությամբ ինքնիշխան Հայաստանը ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին և ոչ էլ Թուրքիային:
Այնպես որ, մեզ՝ անտեղյակներիս, մնում է սպասել և տեսնել, թե ինչի համար էր իրականում նախատեսված այս համաձայնագիրը: