Այսօր ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի հնարավոր ստորագրումը և առհասարակ նոր որակի հարաբերությունների հաստատումը այդ աշխարհաքաղաքական միավորի հետ, խիստ կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականությունում հավասարակշռության սկզբունքի պահպանման տեսանկյունից: Առհասարակ փոքր պետությունները պետք է կարողանան ճիշտ և հաշվենկատ քաղաքականության շնորհիվ պահպանել բալանսը գերտերությունների և աշխարհաքաղաքական միավորների միջև:

 

Սա չպետք է դիտել որպես հակառուսական քաղաքականություն և ընդհանրապես Հայաստանը չպետք է լինի ոչ հակառուսական, ոչ հակաարևմտյան, փոխարենը պետք է լինի պրոհայկական'այսինքն արտաքին քաղաքականության մեջ եթե ՀՀ շահերից է կբխի համագործակցել նույնիսկ Ադրբեջանի հետ, ապա այդպես պետք է արվի: Միջազգային հարաբերություններում և այլ պետությունների հետ հարաբերությունների հիմք պետք է լինեն Հայաստանի ազգային անվտանգության շահերը և այն ամենը ինչը դուրս է այս տրամաբանությունից չպետք է քննարկման առարկա դառնա:

 

Գրիշա Աղաջանյան