Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Իրաքի դաշնային դատարանը Քրդստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ որոշում չի կարող կայացնել և նման դատարանը չի կարող հայտարարել, որ միլիոնավոր մարդկանց քվեն «հակասահմանադրական» է:

 


Նշեմ, որ Դաշնային դատարանը երկուշաբթի որոշում էր կայացրել, որով ուժը կորցրած է ճանաչում հանրաքվեի արդյունքները ՝ քվեարկությունը համարելով «հակասահմանադրական »:
Երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ Քրդստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) ղեկավար Մասուդ Բարզանին, որով նա հայտնում է, որ Իրաքի կառավարությունը և Դաշնային դատարանը խախտում են Իրաքի Սահմանադրությունը:
«Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ չկա որևէ իրավական և սահմանադրական հիմք, որը կարող է հաշվի չառնել երեք միլիոն մարդու քվեները և այն համարել հակասահմանադրական: Ժողովուրդը ինքն է օրինականության, օրենքների և սահմանադրության աղբյուրը», - ասել է Բարզանին:

 


«Դաշնային դատարանի որոշումը քաղաքական միակողմանի որոշում է: Այստեղ հաշվի են առնվել մի շարք կուսակցությունների շահերը և սահմանադրական տեքստը մեկնաբանվել է բացառապես այդ կուսակցությունների շահերից ելնելով: Դատարանը աչք է փակում Իրաքի կառավարության կողմից իրականացաված հակասահմանադրական գործողությունների վրա, աչք է փակում Սահմանադրության կետերի բազմաթիվ խախտումների վրա»,- ասել է նա:
Մասուդ Բարզանին նշել է նաև, որ Իրաքի կառավարությունը խախտել է Սահմանադրության 55-րդ հոդվածը Քրդստանի տարածաշրջանաի սահմանների վերբաբերյալ և 140-րդ հոդվածը Քրդստանին կենտրոնկան բյուջեյից ֆինանսավորման վերաբերյալ:
Անկախության հանրաքվե անցկացրած Մասուդ Բարզանին , շեշտում է նաև, որ հենց Իրաքի Սահմանադրությունն է ասում, որ Իրաքը պետք է լինի Քրդստանի «անկախ միավորման երաշխավորը»:

 


Բարզանին մանրամասնորեն ներկայացրել է Իրաքի Դաշնային դատարանի ոչ լեգիտիմ լինելու և ոչ լեգիտիմ որոշում կայացնելու փաստարկները: Ըստ նրա, Դաշնային դատարանը չունի լեգիտիմություն նմանատիպ որոշում ընդունելու համար, քանի որ ըստ Իրաքի իշխանության մատնանշած և 2005թ. փոփոխության ենթարկված Սահմանադրության , Դաշնային դատարանի լիազորությունները սահմանափակվում են, և այդ լիազորությունները տեղափոխվում են Գերագույն դատարան:

 


Այնուհետև Բարզանին հնչեցրել է հռետորական հարց, թե ինչու՞ է լռել այդ նույն դատարանը , երբ Իրաքի բանակը և պետական ուժային կառույցները ռազմական ուժ կիրառեցին Քրդստանում քաղաքական հարցի լուծման դեմ:
Բարզանին ևս մեկ շատ կարևոր հայտրարություն է արել, որը փաստացի անհարմար վիճակի մեջ է դնում Իրաքի կենտրոնական իշխանությանը:

 


«Քրդստանի դիրքորոշումը շատ պարզ է հանրաքվեից առաջ և հետո: Եթե Իրաքը Սահմանադրությունը իսկապես կիրառի, ապա Բաղդադը և Էրբիլը ոչ մի խնդիր չեն ունենա, նույնիսկ չէր առաջանա անկախության հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը:Իրաքում անընդհատ խոսում են Սահմանադրության մասին, սակայն միշտ մոռանում են, որ այս ամենի հիմքը հենց Իրաքի կողմից սահմանադրության դրույթների չկիրառելն ու առհամարելն էր»,- ասել է Բարզանին:
Բաղդադից դեռևս այս հայտարարությունների մասին որևէ արձագնք չի եկել:
Վերջում նշեմ, որ Քրդստանի կառավարությունը ընդունել է Իրաքի դաշնային դատարանի որոշումը:

 

Կարեն Հովհաննիսյան