Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնանոց հեռախոսային հաշվի պատմությունը գնալով ավելի հետաքրքիր երանգներ է ստանում: Փաստորեն' «ՎիվաՍել»-ը պարզ ու աներկբա երկու բան է ասում.
1. 3G-ի ու որևէ այլ տեխնիկական խնդիր չի եղել, որ կազդեր հաշվի գոյացման վրա:
2. Ընկերությունը ոչ մի հաշիվ չի չեղարկել:
Սա նշանակում է, որ
1. Ընկերությունն ասում է, որ Հերմինե Նաղդալյանը ստում է:
2. Եթե Նաղդալյանը չի ստում, ապա պետք է առնվազն դատի տա զրպարտանքի համար:
Չանտեսելով անմեղության կանխավարկածը' պետք է ֆիքսել, որ այս պատմության վերջակետը պետք է դրվի, ու հստակություն մտցվի: Հարցը ոչ թե 2 միլիոնն է' որպես այդպիսին, այլ պետական միջոցները քամուն տալը կամ էլ պետական այրին զրպարտելը:
Եթե, այնուամենայնիվ, մեղավոր է, ապա պետք է պատժվի ու պատժվի շատ խիստ' որպես պատկերավոր օրինակ պետական միջոցները ցրիվ տալու մյուս սիրահարների համար։
Եթե մեղավոր չէ, ապա պետք է պատժվի ընկերությունը' այդ մարդու ազնիվ անունը ստվերելու համար:
Թող կողմնորոշվեն, թե ով է փուռը գնալու, որովհետև թեման ցրել չի ստացվելու: