Չէի անդրադառնա այս հարցին,եթե նոյեմբերի 15-ին ԶԼՄ-ները չհրապարակեին սրտաճմլիկ մի տեսարան Ազգային Ժողովից...ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հուզիչ ճառով դիմեց վարչապետին. "Սառնաղբյուրի մի բնակչի խոստացել եք սոնոգրաֆիկ ապարատ, տվեք էլի դա",որն ինձ պարզապես ապշեցրեց...

 

Փաստորեն պարոն Ցոլակյանը, լինելով Շիրակի պետհամալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, մինչև հիմա անտեսում է մի ամբողջ կործանված կրթական համակարգի ապագան և բարձրաձայնում է ինչ-որ սոնոգրաֆիկ ապարատի մասին...Հետաքրքիր է ստացվում...Պարոն Ցոլակյանին ավելի անհանգստացնում է սառնաղբյուրցի գյուղացու խնդրանքը,բայց չի անհանգստացնում 450 հոգանոց կոլեկտիվի և 2500 ուսանողների խնդիրները,որոնք բավական խորքային են...Նախագահին և վարչապետին ուղղված մեր բաց նամակը հրապարակելուց հետո ԲՈՒՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանն ընդամենը մեկ անգամ է անդրադարձել Շիրակի պետհամալսարանում տիրող խայտառակ վիճակին' ասելով' նա գործ չունի ապօրինություններ գործողների հետ...

 

Շատ լավ է,որ գործ չունի,բայց Ցոլակյանի պահվածքը լրիվ այլ բան է ապացուցում...Չգիտես ինչու՞,պարոն Ցոլակյանը մինչև հիմա բազմանշանակ լռում է...Ի՞նչն է կաշկանդում կամ խանգարում Ցոլակյանին,որպես ԲՈՒՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանդես գալու համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ...
Գյումրիում և համալսարանում տարածված լուրերի համաձայն' հենց Ֆելիքս Ցոլակյանն է նախագահ Սերժ Սարգսյանին երաշխավորել,որ վատահամբավ և բարձրագույն կրթությունից անտեղյակ մարդուն նշանակի ռեկտորի պաշտոնում...Հենց Ցոլակյանն է նախագահին երաշխավորել,որ Մինասյանը կվերացնի կոռուպցիան (գիտաֆանտաստիկ ժանրում նույնիսկ նման երևակայության չէին գնա)...

 

Իսկ հիմա էլ պարոն Ցոլակյանի լռությունը շատերը մեկնաբանում են հետևյալ կերպ."Մինասյանը մենակ չի մսխել բուհի 500 միլիոն դրամը..." Անկեղծ,չեմ ուզում հավատալ այս ամենին...Բայց ինչպե՞ս կարող էր գյուղացու սոնոգրաֆիկ ապարատի մասին անհանգստացող պատգամավորը, համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահը մեկ ամսից ավել բացարձակապես չանդրադառնալ Սահակ Մինասյանի ֆինանսական հանցագործ գործունեությանը, կրթական միջավայրի ոչնչացմանը... Չէ ո՞ր հենց Ցոլակյանի նախագահությամբ գումարված 15-20 րոպեանոց Հոգաբարձուների խորհրդի նիստերում էին հաստատվում բուհի համար կենսական նշանակություն ունեցող որոշումները,որոնց արդյունքում տարրականորեն թալանվել է համալսարանի բյուջեն և Սահակ Մինասյանը առանց ամոթի հայտարարաում է,որ ԲՈՒՀ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է...Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար,պարոն Ցոլակյան...Ֆելիքս Ցոլակյանն իր լռությամբ ակամայից պաշտպանում է մեկին,ով մեկ տարվա մեջ այնքան հանցագործություններ և ապօրինություններ է գործել համալսարանի հանդեպ,որ տարիներ են պետք վերականգնվելու համար...

 


Հետաքրքիր է,ի՞նչ է մտածում պարոն Ցոլակյանը 25 միլիոն դրամանոց բուֆետի,118 միլիոն դրամանոց դահլիճի,15 տոննա ոչնչացված գրքերի,որը կազմում է գրադարանային ֆոնդի կեսից ավելին,ինտեգրված ուսուցման,լսարանային ժամերի 50 տոկոսով կրճատման,հոկտեմբերի 2-ին նոր դասախոսական անձնակազմի աշխատանքային պայմանագրեր կնքելու, Սահակ Մինասյանի և նրա շրջապատի աստղաբաշխական աշխատավարձերի, մասնագիտությունների դիմաց ստացված անօրինական լիցենզիաների,պետպատվերի տեղերի անհամաչափ բաշխման,հոկտեմբերի 2-ին հաստատված ուսումնական պլանների և նոր դասաբաշխումների,ինչպես նաև Սահակ Մինասյանի բարձրաձայնած ԴԵԲԻԼ պատմաբանների մասին... Զավեշտալին այն է,որ պարոն Մինասյանին բացահատ և "լռակյաց" պաշտպանում են մասնագիտությամբ պատմաբաններ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը...

 


Շիրակի պետհամալսարանը ծայրահեղ վիճակում է հայտնվել ապաշնորհ և բարձրագույն կրթության հետ կապ չունեցող Սահակ Մինասյանի գործած հանցագործությունների և անօրինականությունների պատճառով,իսկ ԲՈՒՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահը ԱԺ-ում, մեկ ամսից ավելի անտեսելով այս խնդիրները, ավելի շատ անհանգստանում է սոնոգրաֆիկ ապարատով...
Հ.Գ.Համոզված եմ,որ Սահակ Մինասյանի պաշտպանները հայտարարելու են,որ "կրթական գործի Կոլումբոսը" իր "սխաների" որոշ մասն ուղղել է...Այո՛,որոշ մասն ուղղել է "վերևների" ցուցումով...Այդ "սխալների" հետևանքով տուժել է կրթական գործընթացը...Սակայն կան "սխալներ",որոնք հանցագործություններ են և դրանք ուղղելն անհնարին է...Օրինակ՝գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը կամ 500 միլիոն դրամի փոշիացումը...

 


Ռեկտոր Մինասյանը հին "սխալների" ուղղման հետ մեկտեղ բազմաթիվ նոր "սխալներ" է գործել,որը ևս մեկ անգամ ապացուցում է,որ նա պատկերացում չունի ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը...