ՀՀ զինված ուժերը որակական առումով 2016թ.-ից հետո աննախադեպ դրական արդյունք են գրանցել: Մեր պաշտպանական համակարգը գրեթե անխոցելի է, դիտարկման համակարգը 100%-ով վստահելի և վերահսկելի, որի վառ ապացույցն է թշնամու դիվերսիոն գործողությունների բացարձակ ձախողումը կամ իսպառ վրացումը, քանի որ հասկացել են, որ այլևս դիվերսիա անելն անիմաստ ռազմական տակտիկական քայլ է իրենց համար: ՀՀ զինված ուժերում միջանձնային հարաբերությունները նույնպես գտնվում են թերևս ամենաբարձր մակարդուկում (թու , թու , թու) , եթե հարցեր էլ լինում են, ապա հարթվում են զորամասի ներսում, այլ ոչ թե նախկինի պես դրսից մարդ բերելու մեթոդով:
Մեր բանակի հզորացման գործին բառացիորեն լծված է յուրաքանչյուրս, ով ինչով կարողանում է բանակի կողքին է կանգնում: Անցել է այն ժամանակաշրջանը, երբ բանակը դիտարկվում էր, որպես կյանքի համար ռիսկային գոտի, այն ավելի ապահով է դարձել:Էլ ավելի ապահով ու անվտանգ են դարձել մեր դիրքերը ու սա շնորհիվ նորից համայն հայության, ովքեր մեկ մարդու պես իրականացրեցին մի ծրագիր, որը 2016թ.-ի ապրիլից առաջ թվում էր անհարին , քանի որ շատ մեծ գումարների հետ կապ ուներ: Այսօր բացի դիրքապահ զինվորից, թիկունքում գլխավոր հրամանատարությունը ևս կարող է իրականացնել սահամանի դիտարկում հենց թիկունքի ցանկացած կետից:
Այստեղ տեղին է ասել, որ օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող խախտել մեր սահմանը... Մեր պաշտպանական ու կանխարգելիչ հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան կարելի էր պատկերացնել: Այդպիսին է նաև մեր հակահարված տալու համակարգը, իսկ եթե թշնամին դրանում կասակած ունի, ապա կարող է փորձել ու կտեսնեի թե մի քանի ժամում ինչպես ենք հայտնվում Մոնթեյի նախանշած սահմաններին...
Հայոց հզոր բանակիս ցավը տանեմ, մեր անվանգության, առաջխաղացման, հաղթանակի 100%-ոց երաշխիքն է...