Թուրք գրող Քեմալ Յալչինը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայ ժողովրդից խնդրել է ներողություն 1915 թվականի ցեղասպանության համար:
«Նախ և առաջ ես ցանկանում եմ թուրքերն ու հայերը, թուրքերը և քրդերը և բոլոր մարդկությունը միասին ապրեն և միմյանց հանդեպ թշնամանք չլինի: 100 տարի շարունակ հայերը պայքարել են ցեղասպանության ճանաչման համար, իսկ թուրքերը ժխտել են այն: Ցեղասպանությունը ճանաչված է շատ երկրների կողմից, բայց ոչ Թուրքիայի կողմից: Կարծում եմ, որ մեկ օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Ես ուզում եմ, որ մեր ապագա սերունդները խաղաղ ապրեն » , - ասել է Յալչինը:
Այնուհետև հայերենով դիմել է հաղորդավարուհուն՝ «Իմ սիրելի հայ քույր, քո ցավը իմ ցավն է: Ես, Որպես թուրք, ներողություն եմ խնդրում բոլոր հայերից: Դժվար է ներել, բայց ավելի դժվար է ներվել, ներիր ինձ »: