Գեներալ Գրիգորի Գոլիցին՝ Կովկասի կառավարչապետ (1896-1904թթ.): Հանդիսանում է ցարական Ռուսաստանի ամենահայատյաց գործիչներից մեկը: Ինչպես Լեոն էր իր աշխատություններում նշում Գոլիցինը ամեն կերպ ձգտում էր փութացնել Կովկասի ռուսացումը:

 

Գոլիցինը կատաղի պայքար է մղել կայսրության տարածքում յուրաքանչյուր ազգային ազատագրական նկրտման դեմ:

 

Այս ճիվաղին է պատկանում «Ես կհանգստանամ այն ժամանակ միայն, երբ Թիֆլիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտվիլակը՝ ի հաստատումն այն փաստի, որ Կովկասում ինչ որ ժամանակ ապրելիս են եղել նաեւ հայեր» խոսքերը: