Նոյեմբերի 15-ին նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան,որտեղ նա հանդիպելու է այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հիշեցնենք,որ ընդամենը 10 օր հետո,տեղի է ունենալու արևելյան գործընկերության գագաթնաժողովը,որտեղ եթադրվում է,որ Հայաստանը կստորագրի Եվրոմիության հետ շրջանակային համաձայանագիը: Բոլոր առիթները կան,ենթադրելու,որ կրկնվելու է այն սցենարը,որը տեղի ունեցավ 2013 թվականին Հայաստանի ու Եվրոմիության հետ ասոցացման պայամնագրի ստորագրման նախօրեին։ Այդ ժամանակ Հայաստանի նախագահը նույնպես պաշտոնական այցոց գտնվում էր Մոսկվայում որտեղ եվ հայտարարություն արեց՝ Հայաստանի ԵԱՏՄ մտնելու կապակցությամբ։
Անշուշտ այս անգամ կողմերը հայտարարում են,որ խոսքը ոչ թե ասոցացման,այլ քաղաքական համաձայնագրի մասին է ու այն էականորեն տարբերվում է 2013 թվականի պայմանագրից,որովհետև այնտեղ պարունակվում էրննաև տնտեսական բաղադրիչը։ Այս պարագայում դա չկա։ Հայաստանը այլ տնտեսական միության անդամ է և վերջ։ սակայն էությունը չի փոխվում նրանից,որովհետև միևնույնն է արև,ուտքը հնարավորություն է ստանում թափանցել հարավային կովկասի ու մասնավորապես Ռուսաաստանի միակ ստրատեգիական դաշնակից պետության ներսը,իսկ դա Ռուսաստանին դուր գալ ոչ մի պարագայում չի կարող,ինչ էլ որ չդնես դրա անունը։ Հետևաբար Հայաստանի համար ծանր ժամանակնե են հասունանում։ Մոտակա մեկ ամիսը իսկապես լուրջ փորձաշրջան է լինելու Սերժ Սարգսյանի համար,արդյոք նա հերթական անգամ տեղի կտա ռուսական ազդեցությանը,թե այս անգամ նրան ի վերջո կհաջողի նախևառաջ առաջնորդվել Հայաստանի քաղաքական շահով ու ատամ ցույց տալ ռազմական դաշնակցին։