Ընդհանրապես, ցանկացած օրենք ոչ թե կանխարգելիչ, այլ պատժիչ բնույթ ունի։ Դա օրենքի էությունն է։ Այսինքն, կարծել, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումով նվազելու են բռնությունները ընտանիքում, անիրական է։ Հակառակը, եթե օրենքը կիրառվի բծախնդրորեն, դա միանշանակ կհանգեցնի նոր բռնությունների և միասեռականության աճին, որն էլ հենց եվրոպայի գլխավոր նպատակն է։ Ցանկացած աչք ունեցող մարդ գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում նախապաշարմունքներից, ակնածանքից և ամոթխածությունից զերծ և կինը, և տղամարդը։ Ինչպես կինը, այնպես էլ տղամարդը դառնում են կիսատղամարդու կամ կիսակնոջ պես գիտությանը անհայտ մի կենդանի, որին շարժող միակ ձգտումը զուտ կենդանական սեքսն է։
Կինը տղամարդու նման սիրահետում է տղամարդկանց, պահում մի քանի սիրեկաններ, ծխում, մեքենա վարում, ընկերուհիներին հաճույքից նվաղելով պատմում իր արկածների մասին, իսկ տղամարդը, կնոջ այս ագրեսիվությունից ու նենգությունից լիովին իր դերն ու էությունը կորցրած, իր կյանքում ինչ-որ իմաստ փորձում է գտնել իր բախտակիցների հետ մտերմանալով, այսինքն՝ դառնալով միասեռական․․․ Տարիների ընթացքում նման կանանց և տղամարդկանց թիվը աճում է, և երբ նրանք կազմում են հասարակության գերակշիռ մասը, արդեն խոսք կարող է լինել ոչ թե հասարակության, այլ ինչ-որ կենդանական զանգվածի մասին, որին չի հետաքրքրում ոչ հայրենիք, ոչ օրենք, ոչ ընտանիք, ոչ էլ արվեստ ու քաղաքականություն, այսինքն, ողջամիտ մարդուն հատուկ հետաքրքրություններ ու հակումներ․․․ Հենց լայքերի քանակից կարելի է ենթադրել, թե ինչ ձգտումներ ունի մեր հասարակության գերակշիռ մասը․․․
ԵՎ այս ամենի գլխավոր մեղավորը մեր նյութամոլությունն է։ Այդպես եղել է դարերով, այդպես է նաև այսօր․․․ ԵՎ երբ մարդիկ մեղադրում են Ռուսաստանին, եվրոպային, Ամերիկային կամ չգիտես էլ ում․․․ ապա դա արվում է ընդամենը մեր գլխավոր մեղքը՝ նյութամոլությունը քողարկելու նպատակով․․․ Քանի նյութամոլությունը առաջնորդում է մեզ, խոսել ինչ-որ առաջընթացի մասին ցանկացած բնագավառում, ընդամենը դեմագոգիա է և կարիերիզմ․․․