Հարգելի լրագրողներ,

Կիևում ընթացող ԵՎՐԱՆԵՍՏ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների արդյունքների մասին այս պահին պատեհ չէ ձեզ տեղեկություններ հաղորդել, քանի որ բոլոր քննարկվող փաստաթղթերը դեռ պետք է հաստատվեն Լիագումար նիստերին այսօր և վաղը։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ։

Կարող եմ փաստել այս դրությամբ, որ 4 կոմիտեներում քննարկված և հաստատված զեկույցներում մաքսիմալ ներառվել են մեր պատվիրակության առաջարկությունները, իսկ մեր ազգային շահերին հակասողները՝ մերժվել կամ ընդհանրապես հանվել քվեարկությունից։ Այս զեկույցներին լիարժեք կանդրադառնանք վերջնական հաստատումից հետո։

Տեղեկացնում եմ նաև, որ մենք պատրաստել և շրջանառում ենք հրատապ բանաձև, որը վերաբերում է այսպես կոչված killer robots- ների խնդրին ՝ դրոններ, արհեստական ինտելեկտով այլ զինատեսակներ։ Այդ բանաձև այսօր ստացավ նաև Բյուրոյի հավանությունը և վաղը պետք է վերջնական քվեարկվի։

Ինչ վերաբերում է ԵՎՐԱՆԵՍՏ ֊ի եզրափակիչ բանաձևին, ապա այն նույնպես շատ թեժ քննարկումների արդյունքում այսօր Բյուրոյում ընդունվեց և վաղը պետք է քվեարկվի։ Ընդգծեմ, որ Արցախյան հիմնախնդրի վերաբերող մասը ամբողջությամբ վերաշարադրվել է ԵԱՅԿ Մինսկի խմբի մոտեցումների և հիմնարար սկզբունքների համատեքստում։

Մեր պատվիրակությունը աշխատում է բոլոր ուղղություններով և միասնական։

Այս պահին այսքանը կարող եմ ասել։ Կներեք, որ չեմ պատասխանում ձեր զանգերին։ Ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդեմ վաղը լիագումար նիստի քվեարկություններից հետո։
Շնորհակալ եմ համագործակցության համար։