Վիեննան ու Սանկտ-Պետերբուրգը օրակարգում են, Լեռնային Ղարաբաղից հայտարարում է Դավիթ Բաբաբայանը, նախագահի աշխատակազմի ղեկավարը,ինչը նշանակում է,որ անկախ բանակցությունների հաճախականությունից այդ հարցը հայկական դիվանագիտությունը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում։
Վերջին հանդիպումից կարծես թե տպավորություն էր,որ հայկական կողմը այդ պայմանավորվածությունները դիմում է մի կողմ,հանդիպմանը ներկայանալով՝ քարտ բլանշ է տալիս ադրբեջանական կողմին։ Սակայն ինչպե սհանդիպումը ցուցյ տվեց,դա հերթական հանդիպումն էր պարզապես օրակարգ լրացնելու համար, ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված։ ավելի շատ կազմակերպության իմջիը փրկելու համար։ Ադրբեջանից հայտարարեցին,որ Սարգսյանը պայմանավորվածություն է խախտել,սակայն մեծ հաշով նախագահը ոչ մի արտառոց բան չէր ասել։ Նշանակում է,որ եղել է ինչ-որ այլ պայմանավորվածություն,որի վերաբերյալ արդեն (եթե իհարկե եղել է խոսակցություն),որը առայժմ կողմերը չեն բարձրաձայնում։
Ինչի վերաբերյալ դա կարող էր տեղի ունեցած լինել։ ենթադրելի է,որ արդեն կուլիսների հետևում Ադրբեջանն ու Սարգսյանը բանակցել են հենց Վիեննայի ու Սանկտ -Պետորբուրգի պայմանավրվածությունների կատարման վրա, ու Ալիևը ժամանակ է խնդրել սեփական ադմինսիտրացիայում այդ պայմանվորվածությունը քննարկելու համար։ Պարզ է,որ այդպիսի հաղթաթուղթը Հայաստանը հենց այնպես չէր վատնի,սակայն ինչպես նախկինում,Սարգսյանը նախընտրում է խոսել ոչ թե տեսախցիկների,այլ դրանց բացակայության պայմաններում։