Հոկտեմբերի 27-ը Նորանկախ Հայաստանի սև օրերից մեկն է. 1999 թվականի հենց այդ օրը տեղի ունեցավ հարձակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել է, գերեվարվել են եվս 91-ը՝ հիմնականում ԱԺ պատգամավորներեր:
Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։Ավելի ուշ, ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացվեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման:
Արա Ալոյան