Խոսքը չի վերաբերվում ռազմարվեստին տիրապետելուն և պատերազմական իրավիճակում զենք վերցնելուն, այլ կոնկրետ ծառայելուն:
Սեռային տարբերությունները առկա է ի բնե: Այսինքն բնությունից: Ու դա ոչ մեկ չի կարող փոխել: Դրա փոփոխությունը հանգեցնում է հակաբնական երևույթների: Ի ծնե կինն ու տղամարդը որոշ հարցերում ունեն դերակատարման բնական բաշխում: Տղամարդը կոչված է պաշտպանել իր ընտանիքը, իսկ կինը՝ պահպանել:
Պաշտպանելը դրսևորվում է զենքը ձեռքին պաշտպանելով ու կարիքները հոգալով: Պահպանելը դրսևորվում է ծնելով ու սնելով: Կարծում եմ հասկանալի եմ գրել ու առավել մանրանալու կարիք չկա: Բնականաբար հիմնարար իրավական հարցերում սեռային հավասարության հարցեր կան, բայց էդ իրավահավասարությունը չի կարելի հասցնել աբսուրդի ու տարածել ամեն ինչի վրա:
Տիգրան Արեգունի