Երեկ Շամշյանը իր մոտ հրապարակել է Գագիկ Սուրենյանի ձոնը Քանաքեռցի Տույին: Այո ՀՀ ուժային կառույցներից մեկում աշխատող Գագիկ Սուրենյանի: Այո շատ հուզիչ ձոնը, որում մասնավորապես նշվում է որ մինչև «հեղինակությունների» հետ ծանոթանալը Գագիկը «կեսքուն-կեսարթուն» է ապրել, իսկ այժմ «արթնացել» է: Իր կյանքում այս շրջադարձային իրադարձությունը իր աշխարհահայացքը փոխել է լիովին կամ ինչպես ինքն է ասում, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Ես 360 աստիճանով փոխել եմ իմ կարծիքը»: Սա ասել է մետեորոլոգը, մարդ ով ի պաշտոնե պարտավոր է ֆիզիկան իմանալ մի փոքր ավելի լավ քան մնացածը:

Հ.Գ. ԱԻՆ-ի կադրային քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի շատ հարցեր է առաջացնում... ու նմանվում է 360 աստիճանի պիզդեցի: Աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ աշխատում եմ թեթև տանել, բայց գնալով դժվարանում ա:

Հ.Հ.Գ. նյութը չեմ դնում, քանի որ քծնանքի պերեդոզից մասսայական սրտխառնոց կարա առաջացնի:

 

Արթուր Դանիելյան