Կարող եք հողաթափ նետել էկրանին' տեսնելով այս գրառումս, բայց պիտի ասեմ.
1) Մեր կրթական համակարգի վատ վիճակի համար իր մեծ լուման ունի հենց վաղուց գործող «ընդունվեմ - գնամ ասպիրանտուրա - պաշտպանեմ» սխեման:
Եզակի մարդկանց մոտ կարող է ուսման տարիներին ծնվել այս կամ այն թեմայով գիտաշխատանք գրելու գիտակցված ցանկությունը:

Ըստ իս՝ գիտնական չեն դառնում դեռ երեկ ուսանողական նստարանը զբաղեցնելուց անմիջապես հետո: Գիտնական դառնալու համար առաջին հերթին ուսումնասիրության նյութի հետ աշխատելու զգալի փորձ է պետք:

2) Իսկ ո՞վ ասաց, որ վճարովի ընդունված ուսանողը գիտնական դառնալու շանսեր չունի։ Երբեք չեմ համարել, թե բուհ ընդունվելու միավորները «վերջնական» են ուսանողի ներուժն ու հնարավորությունները չափելու համար: