Հոկտեմբերի 19-ին, տարածված տեղեկատվության համաձայն՝ Իրաքի Քրդստանի պատվիրակությունը՝ կազմված Քրդստանի հայրենասիրական միություն և «Գոռռան» շարժում կուսակցություննների ներկայացուցիչներից, Իրաքում առաջացած ճգնաժամը կարգավորելու նպատակով մեկնել է Իրաքի Նաջաֆ քաղաք՝ հանդիպելու շիա ազդեցիկ հոգևորական այաթոլլահ Ալի Սիստանիի հետ։ Թե ինչպես է անցել հանդիպումը և ինչ են պայմանավորվել կողմերը, դեռևս հայտնի չէ։
Բայց այն, որ Իրաքի Քրդստանի երկու կուսակցությունների ներկայացուցիչները նախընտրել են ազդեցիկ շիա հոգևորականի հետ հանդիպումը, խոսում է վերջինիս՝ Իրաքի գործընթացների վրա հզոր ազդեցություն ունենանալու մասին։
Բավական է միայն հիշել այն փաստը, որ այաթոլլահ Ալի Սիստանիի հրովարտակի հիման վրա է ստեղծվել Իրաքի շիաներից կազմված «Ժողովրդական աշխարհազորը» («Հաշդ ալ-Շաաբի»), որի շնորհիվ էլ Իրաքի կենտրոնական իշխանություններն իրենց վերահսկողության տակ վերցրին Քիրքուքը և հարակից տարածքները, որոնք տևական ժամանակ գտնվում էին Իրաքի Քրդստանի ենթակայության ներքո։