Իրաքում ընթացող չափազանց կարևոր զարգացումների ֆոնին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին մեկնում է Սիրիա՝ ԻԻՀ համար ևս չափազանց կարևոր մի տարածաշրջան:
Սիրիան կլինի երկրորդ երկիրը, որ գեներալ Բաղերին կայցելի որպես ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, առաջինը՝ Թուրքիան էր:
Ուշագրավ է, որ Մոհամմադ Բաղերին բացի Սիրիայի ռազմական ղեկավարությունից՝ հանդիպում կունենա նաև նախագահ Բաշար ալ-Ասադի հետ. (Թուրքիա այցի ընթացքում էլ հանդիպում էր ունեցել Էրդողանի հետ):
Լարված այս շրջափուլում Իրանի համար կարևոր է չթուլացնել վերահսկողությունը, և տարիների ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ ձեռք բերած բոլոր լծակներն օգտագործելով, ավելի ամրապնդել դիրքերը տարածաշրջանում, ինչը պետք է նշել, որ բավականին հաջող և ինքնավստահ է իրականացվում:
Արեն Իսրայելյան