Երկու օր առաջ լրացավ Լևոն Հայրապետյանի կողմից նախաձեռնված արցախյան «Մեծ հարսանիքի» 9-րդ տարեդարձը, որի ժամանակ գրեթե 700 զույգ է պսակադրվել: Իսկ այսօր կյանքից հեռացավ այդ և բազմաթիվ այլ մեծ գործերի հեղինակը, ում հիշատակը, վստահ եմ, վառ են պահելու նաև գալիք սերունդները:
Թո՛ղ լուսավորվի Լևոն Հայրապետյանի անմահ հոգին, որն այդքան նվիրումով ապրել է հայրենիքի շնչով: