ԵՄ- ՀՀ քաղաքական համաձայնագրի հրապարակումը հանրությնա մեջ բազմաթիվ քննարկումների առիթ է տվել,որը հիմնականում կապված է հետևյալ մտքի հետ՝ իրականում ինչու հրապարակվեց փաստաթուղթը,երբ այն ստորագրվելու էր մեկ ամիս հետո:Սովորաբար նման տեքստերը հրապարակավում են հենց ստորագրամն օրը,սակայն հաշվի առնելով հայաստանի աշխարհագրական դիրքն ու առհասարակ աշխարհաքաղաքական կոնյւոկտուրան,փոխադարձ հաամձայնությամբ այն հրապարակվեց: Առհասարակ փաստաթուղթը հրապարակավում է այն ժամանակ,երբ երկու կողմերն էլ դրան կողմ են լինում:


Հետևաբար այս պարագայում,եվ հայկական,եվ եվրոպական կողմը տվել է հրապարակաման իր համաձայնությունը: Հաշվի առնելով 2013 թվականի դեպքերը, եվ այն որ Հայաստանը ի վերջո կանգնեց ընտրության առաջ՝ ստորագրել ասոցացման պայմանագիրը թե ԵԱՏՄ մտենլ, պարզ է դառնում,որ նախորդ անգվամ սխալը չկրկնելու համար է արվում նաև այս քայլը:


Հրապարակման իրական շահառուն միայն հայ հանրությունը չէ,որը բանից անտեղյակ է 2013 թվկանաի ասոցացման համաձայնագրի տեքստի հետ,այլ նաև ռուսական կողմը,որին կարծես թե ժեստ է արվում,եթե կան հարցեր,որի հետ ռուսները համաձայն չեն,այս մեկ ամսվա ընթացքում դրանք պետք է ի հայտ գան,որից հետո միգուցե համաձայնագրի ստորագրումը նոյեմբերից տեղափոխվի տարվա վերջ: Այսինքն ստորագրումը դառնա զուտ ժամանակի հարց,այլ ոչ թե չեղարկվի,ինչպես նախորդ անգամ: Հետևաբար,մեզ մնում է սպասել ևս մեկ ամիս,մաքսիմում երկու,հասկանալու համար,ի վերջո Հայաստանին հաջողվում է լինելով մեկ տնտեսական քաղաքական բլոկի մեջ,քաղաքական համաձայնագիր ստորագրել մյուսի հետ,թե ոչ:


Կարեն Համբարձումյան