Հայ մեծ բանաստեղծի որդիներից մեկի՝ Արեգ Թումանյանի գնդակահարության վայրի մասին պատմող մեր նախորդ հրապարակման հետքերով ինձ փոխանցեցին ահա այս լուսանկարը: 1991 թվականին մահացած և Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկյան հայկական գերեզմանատանը թաղված Արեգ Թումանյանի այրու՝ Ամալյա Սեմյոնի Թումանյան-Փիլիպոսյանի շիրմաքարի վրա հիշատակված է նաև նրա ամուսնու՝ Արեգ Թումանյանի անունը:


Արեգ Թումանյանը 1937-ին բոլշևիկյան ռեժիմի կողմից ձերբակալվել և բռնադատվել էր «հակասովետական վնասակար գործունեություն» անհեթեթ մեղադրանքով: Նա գնդակահարվեց և թաղվեց եղբայրական գերեզմանում 1938-ի հունիսի 14-ին՝ սովետական ՊԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Կոմունարկա» (Մոսկվա) հատուկ պահպանման օբյեկտի տարածքում:

 

Ռուբեն Շուխյան