Չխորանալով Ժնևում տեղի ունեցած այսօրվա հանդիպման քաղաքական, տարածաշրջանային, քարոզչական, գործընթացային կամ այլ օրակարգի ու «արդյունքների» մեջ՝ զուտ մարդկային առումով ավելի հետաքրքիր է մեկ այլ բան:
Երբ օրեր առաջ Ալիև կրտսերը ասում էր, թե «ապրիլին լավ դաս է տվել հայկական կողմին», չէր մտածում, որ ակնկալվող հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահն իրեն կարող է և հարցնել, թե տղա ջան էդքան զոհ ու վիրավոր տալով դու էդ ու՞մ ես դաս տվել, կամ ինչ խնդիր ես լուծել:
Վերջիվերջո երկուսն էլ հստակ գիտեն, թե իրականում ադրբեջանական կողմը որքան զոհ ու վիրավոր է տվել, ու տղայական քարոզչական դրսևորումները այս դեպքում քմծիծաղ են առաջացնում:
Ալեն Ղևոնդյան