Եթե քաղաքացին ունի անձնագիր և ցանկանում է այն փոխանակել, այն փաստաթղթերը, որոնք ներկայացրել է առաջին անգամ անձնագիր ստանալու համար, այլևս չի ներկայացնելու։
Անհրաժեշտ է ներկայացնել միայն փոխանակվող անձնագիրը, իսկ զինապարտ քաղաքացիները նաև զինվորական գրքույկ։ Հիմք հանդիսացող փաստաթուղթը ներկայացվում է միայն այն դեպքում, երբ անձնագիրը փոխանակվում է անհատական տվյալների փոփոխման դեպքում։
Մնացական Բիչախչյան