Իրաքի Քրդստանում գործընթացներն ընթանում են ինչ-որ առումով տարօրինակ, որովհետև առայժմ նախագահի թեկնածուների մասով մեծ ակտիվություն չի նկատվում: Մինչև հիմա հայտնի է, որ թեկնածություն է առաջադրել ընդդիմադիր «Գոռռան» շարժումը:


Մյուս կուսակցությունները, հատկապես «Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունը», որը ներկայացնում է ինքնավար տարածաշրջանի նախագահ Մասուդ Բարզանին, դեռևս հանդես չի եկել նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնությամբ, նույն կերպ է վարվել նաև Իրաքյան Քրդստանի 3-րդ քաղաքական ուժը՝ «Քրդստանի հայրենասիրական միությունը»: Հաշվի առնելով, որ Քրդստանում նոյեմբերի 1-ին ընտրություններ են, նման պասիվությունը տարակուսանքի տեղիք է տալիս:

Կից նյութն՝ այստեղ