Ուզում ես հարցնես, ախր, մի պետություն, որ հենց ինքն ունի անվտանգության երաշխավոր, որ միայնակ ի զորու չէ պաշտպանելու իր անվտանգությունը, էդ ինչ հնարավորությամբ կամ տրամաբանությամբ կարող է լինել մեկ այլ պետության անվտանգության երաշխավոր?
Այսինքն, եթե ՀՀ-ն չի կարողանում սեփքկան անվտանգությունն ապահովել, ապա ինչպես է երաշխավորում Արցախի անվտանգությունը?
Ոչ ոք մեղավոր չի, որ դուք եք այս վիճակը ստեղծել ու դուք էլ դրա մասին անկաշկանդ հայտարարել եք:
Իսկ եթե Արցախին երաշխավոր լինելու մասին հայտարարությամբ ուզում եք էլի զապել Ադրբեջանին, իբրև գոյություն ունի ՀՀ-ի նման երաշխավոր, ապա դա այլևս կորցնում է իր պրևենտիվ նշանակությունը, քանի որ դուք ձեր քայլերով ու հայտարարություններով համառորեն հասցրեցիք նրան, որ Ադրբեջանում ասելու են "մեկը լինի ձեզ երաշխավոր կանգնի":