Ասում են՝ Սիրիայի Դեյր Զոր քաղաքում (այս շրջանում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ) տեղակայված ռուսական ռազմական կայանատեղիում նախօրեին վաղ առավոտյան պայթյունների շարք է արձանագրվել: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավային ելքի մոտ տեղակայված մարզավանում, որտեղ, իբրև, տեղակայված է ՌԴ ԶՈՒ կայանատեղին. դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ ծառայության տասնյակ մեքենաներ:
Աղբյուրի հավաստմամբ՝ մարզավանում տեղակայված են ռուս զինծառայողների համար նախատեսված խոշոր զինապահեստներ, ինչպես նաև, այնտեղ էին գտնվում զգալի թվով ռուս զինծառայողներ:
Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն անդրադարձել վերոնշյալ տեղեկատվությանը: