Մարդիկ պատերազմել են միշտ և՛ նախնադարյան որսորդների խմբերով, և՛ ժամանակակից պետություններով՝ իրար դեմ: Իմաստ չունի պատմության մեջ առաջին պատերազմի մասին տեղեկություններ գտնելը, քանի որ, ամենայն հավանականությամբ, այնտեղի է ունեցել դեռ այն ժամանակ, երբ գիր գոյություն չուներ, այդ պատճառով էլ դրա մասին ոչինչ պահպանված չի լինի: Մենք միայն կարող ենք գտնել մարդկության պատմության այն հնագույն պատերազմի տեղեկություններ, որի վերաբերյալ աղբյուրներ գոյություն ունեն: Դրան կօգնեն ինչպես հնագիտական պեղումները, այնպես էլ հին ժամանակագիրների աշխատությունները:
Հնագույն մարտերի հետքեր գտնելը, որոնք տեղի են ունեցել հազարավոր տարիներ առաջ, բավական դժվար է. չէ՞ որ ժամանակը չի խնայում Երկրի վրայի մնացորդները՝ հնարավորություն չտալով հստակ պարզել, թե ինչ պատճառներով են մահացել այդ մնացորդների «տեր» մարդիկ: Սակայն հնէաբաններից մեկի բախտն իսկապես բերել է: Նատարուկ անունով վայրում, որը գտնվում է հյուսիսային Քենիայում, պեղումներ անցկացնելիս, հայտնաբերվել են մի քանի տասնյակ մարդկանց լավ պահպանված մնացորդներ: Անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք բոլորն էլ մահացել են բռնի եղանակով՝ բազմաթիվ վնասվածքների արդյունքում: Այդպիսի տրավմաները հատուկ են ծեծկռտուքներին՝ արված սառը զենքի միջոցով: Այս ամենը հանգեցնում է այն եզրակացության, որ այս մարդիկ մահացել են մարտի դաշտում: Ավելի ուշ այս տեսությունը հաստատվեց, երբ վերոնշյալ վայրի մոտակայքում զենքերի մնացորդներ գտնվեցին՝ վնասված նետեր: Գտածոյի տարիքը գնահատվում է 10 000 տարեկան:
Ամենահին անուղղակի ապացույցներն այն բանի, որ տվյալ պատմական ժամանակահատվածում պատերազմ է ընթացել, հայտնաբերվել են հին քաղաք Հիերիհոնում: Մ.թ.ա. VII հազարամյակում քաղաքի շուրջ կառուցված են եղել անցյալի համար հսկայական ու ամուր կառույցներ, որոնք 5 մ բարձրությամբ պատեր ունեին ու ջրով լի լայն խոռոչ: Հնարավոր է, որ այդ ժամանակներում քաղաքը պատերազմ էր մղում իր հարևանների դեմ, այդ պատճառով էլ նրան անհրաժեշտ էր հուսալի պաշտպանական կառույց:
Պատմության մեջ առաջին, գրավոր կերպով հաստատված պատերազմը տեղի է ունեցել մ.թ.ա. 2700 թվականին, երբ շումերական զորքերը Էն-Մեբարագեսի առաջնորդությամբ Էլամ պետության տարածք մտան և հաղթանակ տարան նրանց նկատմամբ: Այդ մասին հայտնում է այսպես կոչված «Արքայական ցուցակը»՝ շումերների հնագույն ձեռագրերի հավաքածուն: Ներկայիս դրությամբ մ.թ.ա. 2700 թվականին շումերների ու Էլամի միջև կայացած պատերազմը համարվում է հնագույնը պատմության մեջ: