Աշխա՛րհ, կանգնի՛ր, իջնող կա: Պավլիկ ու Արամ Մանուկյանների փաստաբանը հայտարարել է, որ վերջիններիս պետք է ռազմագերիների կարգավիճակ տալ: Այն, որ Սասնա Ծռերի դատավարության ողջ պրոցեսսը վաղուց արդեն կրկես է իջեցնում՝ նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ դրանց փաստաբաններին հանգիստ կարելի է ներկայացնել Օսկարի՝ փայլուն դերասանական խաղի համար: Նրանց արած շոուները ոչ մի աղերս չունեն իրավունքի ու փաստաբանության հետ, բայց կարևորը՝ շարունակական են ու միշտ օրիգինալ:

 

Այսքանով հանդերձ՝ Պավլիկենց փաստաբանը պարզապես գերազանցեց բոլորին՝ իր հայտարարության տխմարության սանդղակով: Հավանաբար՝ մտքի տիտանն ու իրավունքի այս փարոսը չի հասկանում, թե ինչ է նշանակում ռազմագերի ասվածը ու իրականում ինչ վատ բան է առաջարկում իր պաշտպանյալների համար: Եթե Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկը ունենա ռազմագերու կարգավիճակ, ապա նշանակում է, որ այդ ինչ-որ մեկը հակառակորդ/թշնամի բանակի մարտիկ է: Կրկնում եմ՝ հակառակորդ, կամ էլ թշնամի բանակի, որովհետև դաշնակից բանակի զինվորները գերության մեջ չեն լինում:

 

Իրականում, սա մի դրվագ է, որը շատ հստակ ցույց է տալիս, թե ՊՊԾ գրավումից տարիուկես անց՝ մտավոր ինչ ունակությունների տեր մարդիկ են այս էժան շոուն անում ու ինչ իմբեցիլ լսարանի կարիքները բավարարելուն ուղղված պրիմիտիվիզմ է գործարկվում: Տղե՛րք, չի՛ կարելի այդքան բութ լինել ու չհասկանալ, որ կարելի է բացասական, կամ էլ խիստ բացասական վերաբերվել բոլոր իշխանություններին՝ ներկա, նախկին, թե ապագա, բայց երբ դուք ինքներդ ձեզ դիրքորոշում եք՝ որպես Հայաստանի Հանրապետության թշնամի, դուք արդեն միայն իշխանություններին չէ, որ հակադրվում եք, որովհետև պետությունը ավելին է, քան սոս իշխանական համակարգը:

 

Հ.Գ. Ի՞նչ կլինի, գոնե հիմարներին զտեք ձեր շարքերից:

 

Արման Աբրահամյան