Անկախ երկրի ներսում տիրող իրավիճակից ցանկացած արտասահմանցի հյուր պարտավոր է հարգել մեր երկիրը, մեր երկրի ոստիկանին, մեր երկրի օրենքները և այլն:
Լեհ երկրպագուն ապտակում է իրեն նկատողություն արած ոստիկանին: Նա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Պետք է հայտնել դեսպանատուն ու ստիպել, որ նա իրենց երկրում ևս պատասխանատվության ենթարկվի:
Ես կասկածում եմ, որ այդ երկրպագուն իր երկրում ռիսկ կանի ոստիկանի ներկայությամբ նույնիսկ բարձր խոսի: Հեռու չգնանք, փորձեք հարևան Վրաստանում ոստիկանի հետ անհարգալից խոսել ու կտեսնեք, թե ինչ կլինի դրանից հետո:
Իսկ ոստիկանին ապտակող հյուրը, չպատժվելու դեպքում, վաղը կապտակի տաքսու վարորդին, հետո մատուցողուհուն, հյուրանոցի աշխատակիցներին, խանութի վաճառողին և վերջում օդանավակայանի աշխատողին թարս սիլլա տալով կհեռանա Հայաստանից ու իր երկրուն շատ գլուխ գովալու հնարավորություն կունենա:
Աշոտ Ասատրյան