Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը հանդիսանում է Հայաստանի պաշտպանական անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը: Ելնելով այդ իրողությունից` զորամիավորման ստեղծումը դրական նշանակություն ունի Հայաստանի պաշտպանական անվտանգային համակարգի արդյունավետության ապահովման տեսանկյունից: Այս առումով անհասկանալի են և չհիմնավորված զորամիավորման ձևավորմանը ընդդիմացող հասարակական-քաղաքական շրջանակների պնդումները առ այն, թե միացյալ զորամիավորումը կարող է սահմանափակել Հայաստանի պաշտպանության ապահովման հարցում հայկական կողմի հնարավորությունները:


Նշեմ, որ միացյալ զորամիավորման գործառույթներից է ահաբեկչության դեմ պայքարը: Որևէ երաշխիք չկա, որ սիրիական ճգնաժամը, Թուրքիայի ներսում օրեցօր խորացող ահաբեկչությունների ալիքը կամ մերձավորարևելյան անկայունությունը սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով չի ընդլայնի իր սահմանները դեպի Հարավային Կովկաս: Տարածաշրջանի ապակայունացման հարցում շահագրգռված է հարևան Թուրքիան` Ռուսաստանի դիրքերի թուլացման նպատակով: Ուստի զորամիավորման ստեղծումը ամենևին էլ ինքնանպատակ չէ: Նման ռազմական մարտահրավերների ու սպառնալիքների զսպման տեսանկյունից հայ-ռուսական միացյալ զորամիավորման ձևավորումը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի թիրախային գործունեության տրաբանական շարունակությունն է: