Շիրակի Պետհամալսարանում անօրինականությունների և ապօրինությունների մասին մեր՝Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հրապարակած բաց նամակից հետո,ԲՈՒՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանն կոնկրետ պատասխաններ չունենալով հայտարարել էր,որ դրանք հերյուրանքներ են...Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը իմանալավով,թե ինչ անօրինականություններ են կատարվում Շիրակի Պետհամալսարանում հորդորել էր ուսանողներին դատի տալ ռեկտորին...Այսինքն,ԿԳ նախարարը ընդունել էր,որ ռեկտոր Մինսայանը կատարել է հանցագործություն...Դրանից հետո ռեկտոր ՄԻնասյանը շուտափույտ կերպով վերականգնեց բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների զեղչերը,որն ընդամենը օրեր առաջ էր չեղարկել...
Հոկտեմբերի 2-ին,երբ ԲՈՒՀ-ում արդեն աշխատում էին ԿԳ նախարարության ստուգող հանձնաժողովի անդամները ռեկտոր Մինասյանը հրավիրեց գիտխորհուրդ և ավրալ կերպով ընդունեց նոր ուսումնական պլանները,որի արդյունքում վերացվեց այսպես կոչված ինտեգրված ուսուցումը և կատարվեց նոր դասաբաշխում....Հետաքրքիր է,եթե ռեկտոր Մինասյանը ոչ մի հանցանք չէր գործել,ինչու՞ ուսումնական տարվա սկսվելուց մեկ ամիս հետո փոխվեցին ուսումնական պլանները,որը բոլոր նորմալ ԲՈՒՀ-երում ընդունվում է ոչ թե հոկտեմբերի 2-ին,այլ մայիս-հունիս ամիսներին՝մինչ ուսումնական տարվա սկիզբը...Այսինքն,Շիրակի պետհամալսարանի ռեկտորը գիտխորհուրդ հրավիրելով և վերը նշված որոշումներն ընդունելով ակամայից ընդունեց,որ ԻՐՈՔ ապօրինություններ և անօրինականություններ է գործել...
Սա ի գիտություն ԿԳ նախարարության ստուգող հանձնաժողովի,որը երեք օր աշխատեց մեր ԲՈՒՀ-ում և որից ակնկալում ենք ԱՐԴԱՐ եզրակացություն մեր բարձրացված հարցերի վերաբերյալ...
Քաղաքում միտումնավոր լուրեր են տարածում,թե մենք ռեկտորի հետ ինչ-որ համաձայնության ենք եկել... Հայտարարում եմ՝ՍՈՒՏ է...Ապատեղեկատվություն հեղինակներն այն նույն մարդիկ են,ովքեր սեպտեմբերի 26-ի դասադուլի օրը նույնաբովանդակ սուտ լուրեր տարածելով փորձում էին խափանել դասադուլը...Որքան կռահում եմ,այս անգամվա ապատեղեկատվության "զոհերը" ԿԳ նախարարության համապատասխան աշխատակիցներն են...
Հ.Գ.Ի դեպ,չկարողանալով հերքել համալսարանի գրադարանի գրքային ֆոնդի ոչնչացման փաստը պարոն ռեկտորը ինչ-որ փաստաթուղթ է ներկայացրել ստուգող հանձնախմբին և ընդունել է,որ մակուլատուրա է հանձնել 6 տոննա գիրք... Սակայն,թե ինչի հիման վրա են դրանք հանձնվել (լաբորատոր ստուգումների տվյալներ,որ այդ 6 տոննան էլ անպիտան են եղել և այլն),ռեկտոր Մինասյանը որևէ փասատաթուղթ չի ներկայարել...
Գագիկ Համբարյան