Այսօր մամուլում «ԱԱԾ-ն կես միլիոն դրամի կոնյակ է գնել» վերնագրով նյութ է տպագրվել, որը շատ կայքեր վերցրել են և տեղադրել իրենց մամուլի տեսություններում: Ժող ջան, հաշվե՞լ եք, որ դա ընդամենը 20-40 շիշ «մառոչնի» կոնյակ է: Ուզում եմ հասկանալ՝ սա ի՞նչ նյութ է, որ բոլորի ուշադրությունը գրավել է: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր գերատեսչություն շատ ավելի շատ գումար է տրամադրում ներկայացուցչական ծախսերի համար... Եվ դա նորմալ է: