Ինչու ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրին։ Այս հարցի շուրջ քննարկումները շատ հաճախ,հայկական քաղաքական խասյաթի համաձայն ավելի շատ հուզականության դաշտում են,ինչը հաշվի առնելով քննարկումները չորս նախադասությունից հետո անձնական դաշտ են մտնում։ Իսկ երբ դա տեղի է ունենում կարելի է խաչ քաշել բովանդակային քննարկման վրա,հետևաբար միտք արտադրելու ու բանավեչ հրահրելու օգգ-ն հավասարվում է զրոյի։ Ինտելեկտուալ բանավեճի բացակայությունը շատ հաճախ հանգեցնում է զգոնության թուլացման։ Մեր քաղաքական դաշտում ըննդիմություն սրա վրա հրճվում է ,իշխանությունը չարանում։ արդյունքում նոր կռիվ է հասնունանում, այս անգամ արդեն ելակետային հուզականության դաշտում։ Հայաստանի քաղաքական կյանքի ամբողջ սնանկությունը հենց այստեղ էլ կայանում է։ Մինչդեռ պետության առողջացման,նրա կենսագործունեության ապահովովը առողջ միտքն է, թեկուզ շատ լուրջ գաղափարական տարաձայնություններով։ Սրա կործանարար հետևանքները մենք հետո ենք զգալու։ Այժմ բուն թեմային։
Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները իհարկե այսօր լավագույն մարզավիճակում չեն, ավելին,սառը պատերազմից հետո արևմուտքի հետ հարաբերությունները ամենամեծ ճգնաժամն են ապրում։ Հայաստան այս հանգույցում առաջին հայացքից երկորդական,սակայն իրականում շատ կարևոր դերակատարություն կարող է ունենալ։ Արդեն պետական մակարդակով հայտարարվել է,որ նոյեմբերին ստորագրվելու է Հայաստան- ԵՄ շրջանակայնի համաձայնագիրը,որին դեմ չէ Ռուսաստանը։ Հակափաստարկ բերվում է 2013 թվականի սեպտեմբերը,երբ ասոցացման շուրջ չորս տարվա բանակցություններից հետո,«մեկ գիշերվա» հայտնի որոշումից հետո Հայաստանը մտավ ԵԱՏՄ։ Անցել է չորս տարի,մեծ հաշվով ԵԱՏՄ-ն դեռևս էականորեն դրական Հայաստանի տնտեսության վրա չի ազդել,չի ազդել սակայն նաև մյուս անդամ պետությունների վրա,հետևաբար ակնկալել,որ ռուս-հայկական հարաբերություններում տնտեսկաան-քաղաքական դիզբալանս կա,սխալ կլինի։ Ավելին, Ռուսաստանը այսօր առավել քան երբևէ կքել է արևմտյան սանկցիաների տակ ու Հայաստան ԵՄ հարաբերությունները ճգնաժամում գտնվող եԱՏՄ-ի համար կարող են այս երկու միությունների միջև ծառայել որպես յուրատեսակ կամուրջ՝ հարաբերությունների նորմալացման։
Գուցե ընթերցողը չհամձայնի,սակայն շատ բան կախված է նաև Հայաստանից,որը ըստ էության որոշեց բաց խաղալ միայն ապրիլյան դեպքերցի հետո,երբ ռազմավարական դաշնակիցը բիզնես նկատատումներից ելնելով հաստատակամորեն չխատեց ադրբեջանի ու հայաստանի հետ հարաբերությունների բալանսը։ այնպես որ ամեն ինչ օրինաչափ է ։ Միակ բանը,որ մնում է հայկական կողմին,քաղաքական կամքի առկայությունն է։ Թե արևմուտքը, ու թե Ռուսաստանը այս նրբությունը շատ լավ են պատկերացնում ու հանգամանալից բացատրության դեպքում շատ լավ էլ հասկանում են Հայաստանի շահը։ Մի բան,որ շատ հաճախ չեն հասկանում նույնիսկ հայաստանի պրոռուսական,կամ պրոարևմտյան հոսանքները։