«Я так думаю». «Միմինո» ֆիլմից հայտնի այս արտահայտությունը հայտնի է ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլ նաև դրանց սահմաններից դուրս։
Մհեր Մկրտչյանը տաղանդ միշտ էլ ունեցել է, բայց ժամանակ է պահանջվել, որ նա կարողանա այն ցուցադրել։ Սկզբում Ֆրունզիկն աշխատել է գործարանում, քանի որ նրա ընտանիքը փողի կարիք շատ ուներ։ Նրա հորը բանտարկել են 10 տարով, գողության համար. նա գործվածքից կտոր էր գողացել ընտանիքին կերակրելու համար։ Մայրն աման լվացող էր աշխատում։
Միայն 26 տարեկանում է Ֆրունզիկին հաջողվում դերասանի մասնագիտություն ստանալ։ Նրա առաջին հաջող դերը Գեորգի Դանելիի «33» ֆիլմում էր։ Միայն 12 տարի անց նույն այդ ռեժիսորը նրան կանչեց «Միմինոյի» նկարահանումներին։
Եվս մեկ հայտնի դեր Մհեր Մկրտչյանը ստացավ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմում։ Այնտեղ նա Նինայի մորեղբայրն էր, ով իր զարմուհուն վաճառեց ոչխարների հոտի ու նոր սառնարանի համար։
Այդ ֆիլմում է նկարվել նաև նրա կինը՝ Դոնարան։ Ֆիլմում նրանք նույնպես ամուսիններ էին։ Ֆրունզիկը շատ էր ուրախանում կնոջ հետ համատեղ դերերով։ Բայց հետագայում նրանց միջև կոնֆլիկտ է առաջանում։ Դոնարան սկսում է խանդել ամուսնուն։ Երբ նա դիմում է հոգեբանի, պարզվում է, որ նրա մոտ շիզոֆրենիա է։ Բայց դերասանի կյանքում գլխավոր ողբերգությունը դեռ առջևում էր։
Հոգեկան խանգարումը, պարզվում է, փոխանցվել էր նաև նրա որդուն։ Մհեր Մկրտչյանն ինքն իր տեղը չէր գտնում։ Նա կարող էր երկար ժամանակ աննպատակ քայլել փողոցներով ու մտածել կյանքի մասին։
Ֆրանսիական կլինիկայում բուժումը Դոնարային չօգնեց։ Կյանքի մնացած 25 տարիները նա անցկացրեց Սևանի հոգեբուժարանում։ Առողջ պահերին նա նույնիսկ չէր հասկանում, թե ինչու է գտնվում հիվանդանոցում բեմում հանդես գալու փոխարեն։ Նման պահերին նա իր կողքն էր հավաքում հիվանդանոցի անձնակազմին ու հիվանդներին և մենախոսում իր սիրելի կերպարների բառերով։
Բախտի նման հարվածներից հուսալքված Մհեր Մկրտչյանը դադարում է նկարահանվել։ Երևանում թատրոն ստեղծելու ժամանակ նա նորից ակտիվացավ։ Բայց նրա բախտն այստեղ էլ չբերեց։
1993 թվականի վերջին նա մահացավ։ Մահվան պատճառը սրտի կաթվածն էր։ Թատրոնը, որի հիմնադրման համար այդքան ջանք էր թափել Ֆրունզիկը, սկսեց աշխատել առանց հիմնադրի։