Թուրքիայում ևս խիստ անհանգստացած են Կատալոնիայի անկախության հանրաքվեով։ Մասնավորապես՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն հայտարարել է, որ իրենք խիստ անհանգստացած են տարածաշրջանային հանրաքվեներից, և որ դրանք «լավ բանի չեն բերում ու չեն բերելու»։

 


Իհարկե, ԱԳՆ խոսնակի խոսքերից պարզ է, որ Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ մի օր էլ կարող է Թուրքիային քրդերի անկախության հանրաքվեն սպառնալ և դա այն դեպքում, երբ Թուրքիայի հարևան Իրաքյան Քուրդիստանում այն հաջողությամբ արվել է, չնայած մի քանի տարի առաջ դա անհավանական էր թվում...