Ըստ Համաշխարհային մրցունակության զեկույցի՝ Հայաստանը ԵԱՏՄ երկրների ցանկում մրցունակությամբ առաջին երկիրն է: Հատկանշական է, որ Ռուսաստանի տնտեսությունը վերջինն է:
Մի կողմից՝ սա մտածելու տեղիք է տալիս, քանի որ ստացվում է, որ մեր երկիրը գտնվում է մրցունակության ցածր նշաձող ունեցող տնտեսություններից կազմված միության կազմում և, բնականաբար, տեղին կլինի մտահոգությունն առ այն, որ զարգացման, առաջ մղվելու հնարավորությունները սահմանափակ են:
Մյուս կողմից, սակայն, շատ նուրբ ու կարևոր հանգամանք են այն պայմանները, որում այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետությունը: Ունենալով ԵԱՏՄ-ում ամենամրցունակ տնտեսությունը՝ փաստացի, մենք ունենք հնարավորություն մեծացնելու ԵԱՏՄ համախառն տնտեսությունում մեր քանակական ներկայությունն՝ ապահովելով տնտեսական աշխուժությունը՝ շնորհիվ արտահանման և դեպի մրցունակ տնտեսություն ձգտող օտարեկրյա (այս դեպքում ԵԱՏՄ մյուս երկրների) ներդրումների աճին: Սա, իհարկե, միառժամանակյա հաջողություն է և որակական բարեփոխումների հույս չի ներշնչում, սակայն եթե հաշվի առնենք, որ ԵԱՏՄ անդամակցությանը զուգահեռ Հայաստանն այսօր հստակ քայլերով շարժվում է դեպի ԵՄ հետ համաձայնագրի ստորագրում, իրավիճակը միանգամայն այլ է լինում:
ԵԱՏՄ-ն կապահովի այն քանակական աշխուժությունը, որի պակասն առերևույթ է մեր տնտեսությունում, ԵՄ-ն՝ որակական:
Հավակնոտ է, եթե, իհարկե, աշխատանք տարվի։