Ինչպես ադրբեջանցիներն են ցանկացած արտասահմանյան քեյս դիտարկում սահմանների անձեռնմխելիության կոնտեքստում ու միայն իրենց համար ակտուալ պատճառ-հետևանքային շղթայով, այնպես էլ հայերս ենք յուրաքանչյուր քեյս դիտարկում ազգերի ինքնորոշման իրավունքի կոնտեքստում և մեզ համ համար ակտուալ պատճառ-հետևանքային շղթայով: Պարզ է, որ թե՛ ադրբեջանցիք, թե՛ մենք սխալ են:


Նույն Արցախի հիմնախնդիրը որքան նմանություններ ունի Կատալոնիայի քեյսի հետ, այդքան էլ տարբերություններ են առկա: Օրինակ՝ կենտրոնացե՞լ եք այն նրբերանգի վրա, որ անջատողականության հիմքում իրականում տնտեսական գործոնն է, ոչ թե պատմաքաղաքականը: Ավելի ճիշտ է ասել, որ պատմաքաղաքական փաստարկները օգտագործվում են, որպեսզի զորակցեն հիմնականը՝ տնտեսական փաստարկին, իսկ տնտեսական փաստարկը մեկն է. Կատալոնիան ամենահարուստ մասն է Իսպանիայի ու դժգոհ է, որ ավելի շատ տալիս է կենտրոնին ու ավելի քիչ ստանում, այնպես, որ կատալոնացիք վստահ են, որ իրենք են պահում Իսպանիային: Տրամաբանական շղթան էլ կառուցում են հետևյալ կերպ. ինչո՞ւ մեր փողերով պահենք մնացած Իսպանիային, եթե կարող ենք առանձնանալ ու մեր վրա ծախսել այդ ամենը, համ էլ մենք իսպանացի չենք, մենք կատալոնացի ենք, համ էլ մենք անկախ ենք եղել ժամանակին:


Կատալոնացիք, ի՜նչ խոսք, դժգոհելու տեղիք ունեն, բայց պետք է ի նկատի ունենալ նաև այն, որ Իսպանիայի կազմում նրանց ֆիզիկական ոչնչացում չի սպառնում, նրանք արդեն ունեն ինքնավարության ամենալայն տարբերակ ու ոչ մեկ չի խոչընդոտում խոսել իրենց լեզվով, պահպանել իրենց ավանդույթները: մյուս կողմից էլ, այն տնտեսական բարեկեցությունը, որը կա հիմա Կատալոնիայում, մեծապես պայմանավորված է նրանով, որ այդ ադմինիստրատիվ միավորը գտնվում է Իսպանիայի կազմում և օգտվում է բոլոր այն արտոնություններից, որոնք ընփեռվում են ԵՄ անդամ պետության մասնիկներին, որոնք սակայն կարող են չլինել, եթե Կատալոնիան անջատվի Իսպանիայից: Ի դեպ, իրավիճակը բավականին նման է ԽՍՀՄ տնտեսությանը. դժվար է հաշվարկել, թե այժմյան տնտեսական պոտենցիալը որքանով կպահպանվի, եթե կատալոնացիք իրենց էշը քշեն:


Այնպես որ, թացը չորի հետ մի՛ խառնեք: մենք իհարկե կողմ ենք ազգերի ինքնորոշմանը, բայց պետք չէ կատալոնացիներից ավելի կատալոնացի լինել: Առավել ևս պետք չէ հարաբերություններ փչացնել պաշտոնական մադրիդի հետ՝ պետական մակարդակում անկախ կատալոնիզմ զորակցելով ավելի ակտիվ քան պետք է:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան