Արցախում իրենց պատիժը կրող Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի հարազատները 2014 թվականից փորձում են իրենց հարազատների ձերբակալությունը ներկայացնեն ԵԱՀԿ-ի գագաթնաժողովին։ Վարշավայում կայացած գագաթնաժողովին մասնակցել է նաև Ասկերովի տղան և փորձել է հոր դիվերսիան ներկայացնել իբրև ծնողի գերզմանին գնալու փորձ։
Կյուրդողլու Ասկերովի խոսքերով «անմեղ» դիվերսանտները զենք-զինամթերքով գնացել էին իրենց ծնողների գերեզմանին այցելության։ Սակայն երիտասարդ ու միամիտ ադրբեջանցի երևի մոռացել էր, որ իր հայրը և մյուս երկու հոգին հատել են պետական սահման, որ գերեզմանին այցելելը չի արդարացնում հանցագործությունը։ Երիտասարդը նաև մոռացել է, որ իր հայրը և հանցակիցները գերեզման այցելելու ժամանակ երեխա են սպանել, տարածքներ են նկարահանել և այլն։ Չգիտեմ Ադրբեջանում ընդունված է, թե ոչ գերեզման զենքով այցելելը, դրա համար այդ մասին բան չեմ ասի։
Տեսնես ամբողջ գագաթնաժողովում մի նորմալ մարդ չի եղել, որ սրանց այս տարական բաները բացատրեր, որ անիմաստ հույսեր չունենան ու ընդունեն, որ իրենց հարազատները պատիժը կրելու են Արցախում, Արցախի օրենքներով ու եթե ապագայում ինչ-ոչ պայմանով հանձնվեն Ադրբեջանին, ապա դա լինելու է բացառապես Արցախի նախագահի որոշմամբ ու նրա առաջարկած պայմաններով։ Այլ տարբերակ չկա։ Ասկերովը դատապարտվել է ցմահ , իսկ Գուլիևը 22 տարվա ազատազրկման։ Նրանց մյուս հանցակից Հասան Հասանովը ձերբակալման պահին դիմադրություն ցույց տալու պատճառով տեղում գնդակարահվել է։